14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Զբոսաշրջության ոլորտը ճգնաժամի մեջ է

Կորոնավիրուսի ազդեցության բացասական հետևանքները մեղմելու նպատակով վրացական մի շարք բանկեր երեք ամսով հետաձգել են վարկերի մարումը։ Հայկական զբոսաշրջային, հյուրանոցային ընկերությունները լուրջ ֆինանսական խնդիրներ ունեն․ չեն վաճառվում ներգնա և արտագնա տուրիստական փաթեթներ, կրճատվում են բազմաթիվ աշխատատեղեր։ Ներկայումս նման աջակցությունը մեր ընկերությունների համար տեղին կլիներ։

Հիշեցնեմ, որ Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 4,4 տոկոսը ապահովում է զբոսաշրջությունը։ Հետևաբար, առաջարկում եմ ՀՀ կառավարությանը, կենտրոնական բանկին և բանկերի միությանը քննարկել և հետաձգել 3-6 ամսով վարկերի մարումը։ Միաժամանակ անհրաժեշտ է մտածել այլ քայլերի մասին։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեագետ Սուրեն Պարսյան

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ