24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ամերիաբանկը ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի վարկերի տոկոսագումարների և մայր գումարի մարումը կհետաձգի 2 ամսով

Ամերիաբանկը, կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, ինչպես նաև խուսափելով բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից` որոշում է կայացրել բանկի բոլոր ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին ս.թ. մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ տրամադրել «վարկային արձակուրդ»:

Ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող բոլոր անձինք այդ ժամանակահատվածում կարող են չկատարել իրենց վարկերի հերթական մարումները, ներառյալ` մայր գումարները, հաշվեգրված տոկոսագումարները, սպասարկման և այլ վճարները, ինչը չի հանգեցնի որևէ բացասական հետևանքի:

Ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդների տոկոսադրույքները կհաշվարկվեն և կբաշխվեն վարկերի մնացած ամիսների վրա` համաձայն նոր կազմված ժամանակացույցի, որը հաճախորդները կարող են ստանալ իրենց կողմից նախապես ընտրված հաղորդակցման եղանակով:

Ամերիաբանկը շարունակում է հորդորել իր բոլոր հաճախորդներին` օգտվել բանկի հեռահար սպասարկման ծառայություններիցև 24/7 Կոնտակտ կենտրոնից` զանգահարելով +374 10 561111:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ