Քննչականում լավ են վարձատրվելու. Ժողովուրդ
“Ժողովուրդ”-ը փորձել է պարզել, թե ինչքան աշխատավարձ են ստանալու Քննչական կոմիտեի անդամները:
Ըստ սահմանված օրենքի՝ քննչական կոմիտեի նախագահի աշխատավարձի չափը կազմելու Է 500 հազար դրամ չհաշված 24 տոկոս եկամտահարկն ու 5 տոկոս կուտակային կենսաթոշակային համակարգի պահումները: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալները ստանալու են 370 հազար 400 դրամ, կոմիտեում աշխատող քննիչների աշխատավարձերը լինելու են ըստ իրենց կոչումների:
Ամենաբարձր կոչում ունեցող քննիչը ստանալու է 300 հազար 300 դրամ, այնուհետև ըստ աստիճանների լինելու է 231 հազար դրամ, իսկ մարզային քննիչների աշխատավարձերի չափը կազմելու է 92 հազար 400 դրամ:
Այսպիսով՝ կարելի է ասել, որ քննչական կոմիտեի աշխատակիցները բավականին լավ են վարձատրվելու:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: