14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ryanair–ը դադարեցնում է բոլոր չվերթերը Երևանից դեպի Իտալիա և հակառակ ուղղությամբ

Ryanair ընկերությունը մինչև ապրիլի 8–ը դադարեցնում է բոլոր չվերթերը Երևանից դեպի Իտալիա և հակառակ ուղղությամբ` հետևելով Իտալիայի կառավարության` երկիրը փակելու որոշմանը: Տեղեկությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնել է Ryanair ընկերությունը։

Հայտարարության մեջ նշված է, որ բոլոր այն ուղևորները, որոնց վրա կազդի այս որոշումը, կտեղեկացվեն էլեկտրոնային նամակով: Այն ուղևորները, որոնք կցանկանան վերադառնալ հայրենիք, կկարողանան առանց գնային տարբերության փոխել իրենց տոմսը և վերադառնալ մինչև մարտի 13–ի կեսգիշեր իրականացվելիք չվերթերից որևէ մեկով:

«Այն ուղևորները, որոնց չվերթերը չի կատարվի, կարող են դիմել գնի ամբողջական վերադարձի համար կամ կարող են ստանալ գումարը կանխավճարի տեսքով իրենց հաշվի վրա, որը կկարողանան օգտագործել Ryanair–ի այլ չվերթերի տոմսերի գնելու համար՝ 12 ամսվա ընթացքում»,–ասվում է ընկերության տարածած հայտարարության մեջ:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ