24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Երևանում կորոնավիրուսից ավելի վտանգավոր համաճարակների սպառնալիք է Մալաթիայի ջրանցքը. բնակիչները պատրաստ են ծայրահեղ քայլերի դիմել

Վերջին օրերին SHAMSHYAN.com-ը Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչներից ահազանգեր էր ստանում Մալաթիայով անցնող ջրանցքի սանիտարահիգիենիկ խայտառակ վիճակի մասին: Կարող ենք փաստել, որ բնակիչները ոչ միայն չէին չափազանցրել, այլ մի բան էլ քիչ էին ասել, քանի որ այն, ինչ մենք տեսանք մեր աչքով, դա վեր էր մեր երևակայությունից: Ջրանցքի մոտ 3 կիլոմետր հատվածը ծայրեծայր լցված էր աղբով:

Ակնհայտ էր, որ այստեղ աղբահավաքության որևէ աշխատանքներ տարիներով չի արվել: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Մալաթիայի բնակիչներն ասում էին. «Հայաստանի իշխանությունները արդեն տևական ժամանակ է, ինչ մեծ ուշադրություն են դարձնում կորոնավիրուսին, հպարտանում, որ այն երկրում չի տարածվել, մինչդեռ իրենց քթի տակ կորոնավիրուսից ավելի մեծ վտանգ ներկայացնող իրավիճակ է:

Ջրանցքում կուտակված այս աղբը բազմաթիվ համաճարակների շտեմարան է, մի օր դա լինելու է, եթե նման քար անտարբերություն լինի կառավարության, Երևանի քաղաքապետարանի և Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավարության կողմից: Բան չունենք ասելու, այս աղետալի վիճակում մեր մեղքի բաժինն էլ կա, մենք էլ ենք այստեղ աղբ թափում, բայց ուրիշ ճար չունենք, քանի որ գոնե մի հատ աղբարկղ այս տարածքում տեղադրված չէ:

Չգիտենք, արդեն ում դիմենք, որ տեղից շարժվեն: Ջրանցքից «բուրող» գարշահոտությունը կիլոմետրերով տարածվում է, մարդ ասում է՝ դիմակ կրի, էն էլ դիմակն էլ է պրծել: Եթե իշխանությունները քայլեր չձեռնարկեն և ջրանցքը վերջապես չմաքրեն, լուրջ ենք ասում, այստեղ սաղ ճամփեքը փակելու ենք: Մենք պատրաստ ենք մաքրման աշխատանքներին մասնակցել»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ