19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Փլվող դպրոցի համար 40 000 չունեն, հանրաքվեի համար 7 մլն դոլար ունեն

Ազգային Համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի հիմնական դպրոցը շուտով կվերածվի փլատակների: Դպրոցի վերանորոգման համար 19 միլիոն դրամ էր հարկավոր (մոտ 40 000 դոլլար), դիմել էին կառավարություն և մերժում էին ստացել, գիտե՞ք ինչ պատճառաբանությամբ, որ քանի որ այս տարվա բյուջեով նախատեսված չէ այդ գումարի ծախսը, չեն կարող տրամադրել:

Ուրեմն ուշադրություն, այս հանրաքվե-խեղկատակության ծախսն էլ նախատեսված չէր այս տարվա բյուջեի մեջ, բայց այս կառավարությունը կարողանում է տրամադրել հանրաքվեին 7 միլիոն 300 000 դոլլար, իսկ դպրոցը փուլ գալուց փրկելու համար ընդամենը 40 000 դոլլար չի կարողանում:Էլի չտա՞մ որակավորում էս կառավարությանն ու իրենց շեֆին:

Լավ, ժողովուրդ, սենց մինչև ու՞ր ու մինչև ե՞րբ»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ