17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Վարչապետն ընդունել է “Շիրակ հայրենակցական միավորում” ՀԿ անդամներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է “Շիրակ հայրենակցական միավորում” հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ Վարազդատ Ավոյանին, Դոնարա Հարությունյանին, Մուրադ Մուրադյանին եւ Նվեր Մնացականյանին:

Երկրի վարչապետին է ներկայացվել միավորման կողմից մշակված ծրագիրը՝ Շիրակի մարզի եւ մասնավորապես, Գյումրի քաղաքի զարգացման առաջնահերթությունների եւ ուղղությունների վերաբերյալ: Անկաշկանդ զրույցի ընթացքում կառավարության ղեկավարը միավորման անդամների հետ քննարկել է մարզում առկա խնդիրները եւ դրանց լուծման հնարավոր եղանակները, ինչպես նաեւ մանրամասներ ներկայացրել նախորդ շաբաթ Շիրակի մարզ կատարած իր աշխատանքային այցից:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարեւորել է “Շիրակ հայրենակցական միավորման” ակտիվ ներգրավվումը մարզի զարգացմանն ուղղված տարբեր ծրագրերում եւ հանձնարարել Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին ներկայացված ծրագրի մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում մշակել կոնկրետ առաջարկություններ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ