19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Ապրիլյան պատերազմից հետո պաշտոնանկ արված եւս մեկ բարձրաստիճան զինվորական պաշտոն ստացավ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Կոմիտաս Մուրադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ:

Հիշեցնենք, որ Կոմիտաս Մուրադյանը ՊՆ կապի զորքերի, կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետն էր, ով աշխատանքից ազատվեց ապրիլյան պատերազմից օրեր անց։

Նկատենք, որ քառօրյայից հետո` ապրիլի 26-ին Սերժ Սարգսյանի հրամանով պաշտոնից ազատվել էր նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը, ով հեղափոխությունից հետո նշանակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ