Հայաստանում Carrefour կբացվի
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն այսօր լրագրողների հետ հանդիպմանը քննարկեց բազմաթիվ հարցեր՝ վերաբերող հայ-ֆրանսիական հարաբերություններին: Այդ թվում քննարկման թեմաներն էին ԵՄ Հայաստան, հայ-ֆրանսիական քաղաքական և տնտեսական հարաբերությունները:
Դեսպանը նշեց, որ կցանկանար, որպեսզի հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները նույնը լինեն, ինչ քաղաքականը: Նաև ավելացրեց, որ երկու օր առաջ տեղի ունեցավ հավաք ֆրանսիացի գործարարների մասնակցությամբ Ֆրանսիայի դեսպանատնում: ՛՛Եվ այդ հավաքի ժամանակ պարոն Քրիստիան դը Նալը, ով համարվում է Carrefour Հայսատան ձեռնարկության պատասխանատուն, ասաց, որ աշնանը Carrefour-ը իր դռները կբացի հայ հաճախորդների առաջ՛՛:
Վերջերս Հայաստանի ֆրանսիական համալսարանում բացվել է ևս մեկ ֆակուլետետ` ”բանկեր և ֆինանսներ”, և այս ամենը ապացույցն է այն բանի, որ Ֆրանսիան ցանկանում է ամրապնդել հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները: