Նախագահը ձեռք չի՞ բերի “Свадебный генерал”-ի կարգավիճակ
Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկման ժամանակ հարցերով դիմեց մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանին: ՛՛Ինչքան լավ Հայաստանում կապրենք մենք ու մեր երեխաները, եթե Սահմանադրությունը լիներ մարդակենտրոն, և Սահմանադրության մեջ ամրագրված լիներ իրավունքը իբրև սկզբունք, ինչքան հեշտ կլիներ ապրելը, ինչքան հեշտ կլինեին մարդկային հարաբերությունները պետության, դատական ու իրավական համակարգի բոլոր մարմինների հետ՛՛,-նկատեց նա:
Լևոն Ասլանյանը ներկայացրեց իր հարցադրումները՝ խոսելով բարեփոխումներին տեղ գտած անկուսակցական նախագահ երևույթին. ՛՛Եթե այս սկզբունքը միանգամից ամրագրվեց, հաջորդ օրը մեր երկրում կսկսվի անկուսակցականության մի գործընթաց, որ շատերը լքեն իրենց կուսակցությունները, էնքան որ համապատասխանեն իրենց ստատուսին, արդյոք անկուսակցական նախագահները նման իրավասություններով ներողություն արտահայտությանս՝ չե՞ն դառնում արդյոք “Свадебный генерал”-ի կարգավիճակով՛՛,-ասաց նա: Հարությունյանը պատասխանեց. ՛՛Հայաստանն արդեն ունեցել է այդպիսի փորձ՝ ՀՀ երկրորդ նախագահը ըստ էության եղել է անկուսակցական, և այն ժամանակ շատերը գտնում էին, որ համակարգող դերակատարությունը շատ ավելի լավ է ստացվում, քան որև կուսակցություն ներկայացնելու դեպքում՛՛,-պատասխանեց Գագիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ շատերի փաստարկն այն էր, որ շատ եվրոպական երկրներում սահմանադրական միապետություն է, և այդ երկրները համարվում են դասական ժողովրդավար երկրներ, ինչպես օրինակ Գերմանիան, որտեղ նախագահը ոչ թե կոշտ խոսքով է կառավարում, այլ լծակներով: