11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երեւանցի արշավականները ԼՂՀ Այգեստանում են

      Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին կազմակերպվում է  Երեւան-Ստեփանակերտ մարզաառողջարարական հետիոտնային-ճանաչողական արշավը: Այս տարի արշավականները 110-ն են` Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակիցներ, Հայաստանի սկաուտական շարժման կազմակերպության 14 անդամներ, Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի 12 ուսանողներ, ովքեր, ի դեպ, Երեւանի կողմից Ստեփանակերտին նվեր ուղարկված քանդակների հեղինակներն են:

   Երեւան-Ստեփանակերտ մարզաառողջարարական արշավի մասնակիցներին ԼՂՀ-ում դիմավորել է Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ Սուրեն Թամրազյանը:

   Արշավականները ճամբարում են Ստեփանակերտին մերձակա Այգեստան գյուղի մոտ եւ 4 օրում այցելելու են Ստեփանակերտ, Գանձասար, Շուշի, Քարինտակ, Ամարաս, լինելու են Նիկոլ Դումանի թանգարանում, ինչպես նաեւ հանրահայտ Տնջրի ծառ տեղանքում, որը անվանակոչված է ի պատիվ 2300-ամյա չինարի ծառի, որը ԱՊՀ տարածքում ամենատարեց կանգուն ծառն է ճանաչվել:

      Արշավականների առօրյան հագեցած է լինելու. մասնակցելու են նաեւ մարզական խաղ-մրցույթների, ինչպես նաեւ Երեւանի պատվիրակության հետ տարբեր միջոցառումների:

 

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ