11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գրքերի հրավառություն Երեւանում

Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Երեւանի քաղաքապետարանի “Երեւանյան ամառ 2014” միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Մաշտոցի պողոտային հարակից Միսաք Մանուշյանի անվան պուրակում կազմակերպված գրքերի ցուցահանդես–տոնավաճառին`նվիրված Սուրբ թարգմանիչներ Սահակի եւ Մեսրոպի տոնին:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝  Արամ Սուքիասյանը նշել է, որ նախաձեռնության հիմնական նպատակը գեղարվեստական, թեմատիկ ու մասնագիտական գրականության նորույթները ներկայացնելն ու նաեւ դրանք տեղում ձեռքբերելու առիթ ստեղծելն էր, քանի որ  երեւանցիները մշտապես առանձնահատուկ վերաբերմունք են ունեցել գրքի ու գրականության նկատմամբ, ինչի վկայությունը նաեւ 2012 թվականին Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու հանդիսությունների շրջանակում անցկացված միջոցառումներն էին:

Քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ գրքերի այս ցուցահանդես-տոնավաճառը Երեւանի քաղաքապետարանի կազմակերպած մշակութային միջոցառումների համատեքստում իր հատուկ տեղն ունի եւ կնպաստի նաեւ գրահրատարակչության գործի զարգացմանը: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանն էլ կարեւորել է ցուցահանդես –տոնավաճառի անցկացումը տուրիստական այս թեժ շրջանում՝  նկատի ունենալով հանգամանքը, որ ցուցահանդեսին ներկայացված են նաեւ գրատպության բարձրորակ ու ժամանակակից ոճային լուծումներով հագեցած  օտարալեզու գրքեր:

Ցուցահանդես–տոնավաճառին մասնակցել են մի շարք գրախանութների, հրատարակչությունների ներկայացուցիչներ եւ ընթերցասեր քաղաքացիներ: Գրքերի տաղավարներում շրջելու ու նոր գիրք գնելու առիթը բաց չի թողել նաեւ Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

Իսկ գրախանութների ու գրահրատարակչությունների ներկայացուցիչները  պայմանավորվածություն են ձեռք բերել հետագա համագործակցության վերաբերյալ: Միջոցառումն ուղեկցվել է գեղարվեստական մասով: Նման ցուցահանդես-տոնավաճառներն ավանդական բնույթ կկրեն:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ