06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Պաշտելի ամուսինս՝ Քոբին, հրաշալի հայր էր մեր երեխաների համար

«Լոս Անջելես Լեյքերս» բասկետբոլային ակումբի լեգենդար մարզիկ Քոբի Բրայանթի կինը՝ Վանեսան, ամուսնու և 13-ամյա դստեր ողբերգական մահից հետո առաջին ինստագրամյան գրառումն է արել:

«Պաշտելի ամուսինս՝ Քոբին, հրաշալի հայր էր մեր երեխաների համար, իսկ իմ գեղեցկուհի, քաղցրիկ Ջիանան սիրող, ողջամիտ, հրաշալի դուստր էր և շատ լավ քույր»,-գրել է Վանեսա Բրայանթը՝ հավելելով, որ «բառերը բավարար չեն իրենց ապրած ցավը պատմելու համար: Ինձ հանգստացնում է այն միտքը, որ Քոբին և Ջիջին միշտ էլ իմացել են՝ որքան շատ ենք իրենց սիրում: Մենք օրհնված ենք եղել մեր կյանքում այդպիսի մարդիկ ունենալու համար»,- գրել է Բրայանթի այրին:

 «Ընտանիքը կշարունակի փորձել առաջ գնալ՝ իմանալով, որ Քոբին և Ջիջին վերևից լուսավորելու են իրենց ճանապարհը»,-ասել է նա:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ