21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Շեւարդնաձեն այդպես էլ մնաց չբացահայտված. Հայոց աշխարհ

 Երեկ աշխարհի լրատվական գործակալությունները հաղորդեցին խորհրդային եւ անկախ Վրաստանի երկարամյա ղեկավար, նախկին ԽՍՀՄ վերջին արտգործնախարար Էդ. Շեւարդնաձեի մահվան լուրը: Ըստ “Հայոց աշխարհ”-ի,   87 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ տված Էդ.Շեւարդնաձեն որպես պետական ու քաղաքական գործիչ այդպես էլ մնաց որպես չբացահայտված առեղծված ոչ միայն ժամանակակիցների, այլեւ անգամ մերձավոր շրջապատի համար։

Նա իր երկարամյա պետական ու քաղաքական գործունեության ընթացքում երբեմն ձեռնարկել է այնպիսի քայլեր, որոնք առաջին հայացքից դժվար են տեղավորվում առողջ բանականության շրջանակներում, բայց միաժամանակ միանգամայն տրամաբանական են պատմությունն ավելի լայն հայացքով դիտելու պարագայում։ 
 

  1972-1985-ը որպես Վրաստանի Կոմկուսի ԿԿ առաջին քարտուղար աշխատած Էդ.Շեւարդնաձեն Մ.Գորբաչովի իշխանության գալուց հետո միանգամայն անսպասելիորեն հայտնվեց ԽՍՀՄ արտգործնախարարի պաշտոնում՝ տեղի տալով այն օրերին ողջ երկիրը “ցնցող” հետեւյալ անեկդոտին. 
   Հարց.- Ի՞նչ է հարկավոր ԽՍՀՄ արտգործնախարար դառնալու համար։
   Պատասխան.- Հարկավոր է լինել վրացի եւ մի փոքր տիրապետել ռուսերենին։

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ