25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՊԵԿ-ի եւ ՍԱՏՄ-ի 12 միլիոն դոլար պարգեւավճարներով կարելի էր 400 սպանդանոց կառուցել . ՍԱՊԾ նախկին պետ /տեսանյութ/

«Մարդիկ ասում են, որ պետությունը համայնքային սպանդանոցներ կառուցելու գումար չունի, ինչը պարտադիր պայման է, բայց իրենք իրենց պարգեւատրում են աստված գիտի՝ ինչի համար: ՊԵԿ-ի եւ ՍԱՏՄ-ի միայն նախորդ տարվա պարգեւատրումները 12 միլիոն 281 հազար դոլար են կազմում, այս գումարով կարելի էր 310-ից 410 սպանդանոց կառուցել : Այսօր ունենք խնդիր, որ ժողովրդի ստվար հատվածին պարտադրում են իրենց միջոցներով սպանդանոց կառուցել»,-լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց  «Հենարան» մամուլի ակումբի բանախոսը՝  ՍԱՊԾ առաջին պետ Գրիգոր Գրիգորյանը: 

Հիշեցնենք, 2020թ. հունվարի 15-ից սպանդանոցային մորթը մսի վաճառքով զբաղվողների համար պարտադիր է դարձել. Սննդի անվտանգության տեսչական մարմնի այս որոշումը խոշոր բողոքի ալիք է բարձրացրել, գյուղացիները ճանապարհներ են փակում՝ պահանջելով ժամանակ տալ, չկտրել իրենց ապրուստի միջոցից: 

Մանրամասները՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ