08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Շատ եմ ցավում, պատրաստ չէի նման բան տեսնել».Արա Բաբլոյան

Ես չգիտեմ` ինչի հետ կապեմ այս ամենը, սպասենք հանգուցալուծմանը: Այս մասին այսօր` հունվարի 19-ին, ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին ասաց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը:

«Ես միայն մի բան կարող եմ ասել, որ մարդիկ երբ որ դժվարության մեջ են լինում հավանական է` պետք է  նրանց հոգեբանորեն ինչ-որ մի օգնություն տալ: Ես չգիտեմ` ինչի հետ կապեմ այս ամենը, բայց ամեն դեպքում սպասենք, տեսնենք հանգուցալուծմանը»,- ասաց նա: 

Նա նշեց, որ Կուտոյանի հայրն իրեն ընկեր եւ գործընկեր է, ավելի շատ նրա հետ էր շփվում, իսկ Գեորգի Կուտոյանի հետ ավելի  շատ աշխատանքային հարաբերություններ են եղել. «Շատ եմ ցավում, ես բնավ նման բանի չէի սպասում, պատրաստ չէի նման բան տեսնել»:

Նշենք, որ ԱԱԾ  39-ամյա նախկին տնօրենի հոգեհանգստին մասնակցում են նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀԿ ներկայացուցիչներ եւ ԲՀԿ բազմաթիվ ներկայացուցիչներ, Ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Նրա դին հայտնաբերել է կինը: Հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հոդվածով:

news.am

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ