25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սահմանադրական բարեփոխումներով իշխանությունը զբաղվելու է իր իշխանության ամրապնդման խնդիրներով. Պարույր Հայրիկյան. Փաստինֆո

Սպասվող սահմանադրական փոփոխությունների շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է ԱԻՄ առաջնորդ, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախկին նախագահ Պարույր Հայրիկյանի հետ։

-Պարոն Հայրիկյան, իշխանությունը նախաձեռնում է սահմանադրական բարեփոխումներ եւ այսօր Արդարադատության նախարարությունը հայտարարեց բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման աշխատանքների մեկնարկի մասին։ Նախ, ինչպե՞ս եք գնահատում, առհասարակ, սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը։

-Ուշացրել են շատ։ Պատկերացրեք, որ իրենց խոսքերով «Սերժ Սարգսյանի հագով կարած» Սահմանադրությամբ առոք-փառոք ապրեցին ավելի քանի 1.5 տարի։ Այդ ընթացքում մենք երեք անգամ ուղարկեցինք դեռեւս 2014 թ.-ին՝ բացարձակ ժողովրդավարության համակարգի Սահմանադրությունը ու երեք անգամ էլ խուսափեցին (կամ չկարողացան) բանական պատասխան տալ։ Ի դեպ, առանց սահմանարդական փոփոխությունների տեղի ունեցած իշխանափոխությունը հեղափոխություն կոչելը մանկամտություն էր։ Ցավոք սրտի, այս իշխանությունների՝ իսկապես երկիրը քաղաքացիների սեփականությունը դարձնելու տրամադրվածությանը կասկածելու հիմքեր ունենք։

-«Սերժ Սարգսյանի հագով կարված» Սահմանադրությունը, ինչպես տարբեր փորձագետներ բազմիցս նկատել են, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ հաճույքով հագել է եւ չի էլ պատրաստվում հրաժարվել դրանից։ Սպասվող բարեփոխումներն արդյո՞ք այդ ուղղությամբ են ընթանալու։

– Սահմանադրությունները գրվում են (եւ փոփոխվում) հիմնականում 2 ձեւով՝
ա) քաղաքական կամ այլ (նաեւ կրոնական, ռազմական ու տնտեսական) գործիչների համար՝ նրանց նկատառումներով ու նպատակներով, սովորական «վարձու մասնագետների» օգնությամբ,

բ) հենց քաղաքացիների՝ երկրի իրական տերերի համար։

«Բ» տարբերակը հազվադեպ է լինում. դրա առաջին օրինակը ամերիկյան Սահմանադրությունն է՝ իշխանության ճյուղերի բավական հստակ սահմանազատումներով։ Այս իշխանությունները կարծես, խորապես չեն գիտակցում, որ ոչ թե իրենք են երկրի տերը, այլ՝ քաղաքացին։ «Բ» կարգի Սահմանադրություն գրողները պետք է նաեւ իրավապաշտպան լինեն՝ ոչ միայն իրենց էությամբ, այլև գիտելիքներով։ Ինչ ճիգեր էլ եւ ով էլ գործադրի, 6 կուսակցությունների հավանությանն արժանացած բացարձակ ժողովրդավարության սկզբունքի հիման վրա կառուցված Սահմանադրության նախագծից ավելի լավ բան որեւէ մեկն այսօր ստեղծել չի կարող։ Ուստի, եթե ազնիվ են ու նաեւ պատասխանատու, ամեն ինչ պիտի սկսեն դրանից։ Նախորդ հանձնաժողովին ներկայացվել է դեռեւս 2014 թ.-ին։ Եւ կարծում եմ, որ որեւէ քննարկում դրանից պետք է սկսել։ Հակառակ դեպքում իշխանությունը զբաղվելու է իր իշխանության ամրապնդման (թվացյալ ամրապնդման) խնդիրներով։

-Պարոն Հայրիկյան, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը արդեն իսկ չի բացառել, որ սպասվող սահմանադրական փոփոխությունները կվերաբերեն նաեւ ՍԴ-ին։ Ի՞նչ ռիսկեր եք տեսնում այստեղ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր իշխանությունը տարբեր մեթոդներով փորձում է ազատվել ՍԴ գործող կազմից։ ՍԴ-ին առնչվող հնարավոր փոփոխությունները Ձեր կարծիքով իրականում ի՞նչ նպատակ են հետապնդելու։

-Ինչ վերաբերում է նաեւ Սահմանադրական դատարանը իրենց ենթարկեցնելու նպատակին, դա միայն մի նրբերանգը կարող է լինել։ Երբ օրվա իշխանությունն է անմիջականորեն զբաղվում Հիմնական օրենքով, դա անում է իր համար։ Այդպես է եղել եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ՀԻՄՆԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՎ դա անում է իր համար։ Այդպէս է եղել եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք։ Այդպես կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանի ի օրոք։ Օրվա իշխանություններն արդյո՞ք այնքան վեհ կկարողանան լինել (բոլոր երկրներում) եւ արդյո՞ք ունեն այնքան բարձր գիտակցական մակարդակ (ի վերջո, սա գիտություն է), որ Սահմանադրության վերաբերյալ առաջարկները դիտարկեն քաղաքացիների՝ երկրի տերը լինելու իրողության սկզբունքով։

-Իրական նպատակն այս դեպքում սահմանադրական բարեփոխումների, այդուհանդերձ, ո՞րն է։

-Առանցքային մի բան. ես ոչ միայն ժամանակին եղել եմ Հայաստանում սահմանադրականության հաստատման առաջամարտիկը (1976 թ.), այլեւ եղել եմ 1998 թ.-ի սահմանադրական բարեփոխումների նախաձեռնողն ու հանձնաժողովի նախագահը։ Այդ հարցում ինձնից ավելի փորձառու քիչ մարդ կա (նաեւ կրթությամբ իրավաբան- սահմանադրագետ եմ)։ Սա պաշտոն չէր եւ պաշտոն չի կարող լինել, այլ … Եթե իմ եւ մեր (նաեւ 6 կուսակցությունների) տվածը ելակետային չի լինելու, ուրեմն մնում է վերեւում ասածս «Ա» կետը՝ երբ գործիչները (իշխանակիր կամ իշխանակիր դառնալու հույս ունեցողներ) գրում են իրենց համար։ Նույնը կարող է վերաբերել այս թիմին։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ