20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ասիական Զարգացման բանկը կշարունակի ներդրումային ծրագրերը Հայաստանում

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Սյաոյու Ժաոյին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը բարձր է գնահատել ԱԶԲ գործունեությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ ասիական տարածաշրջանում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԱԶԲ փոխնախագահ Սյաոյու Ժաոյի այցը կխթանի Հայաստանի հետ բանկի արգասաբեր համագործակցության հետագա զարգացումը՝ ուղղված մեր երկրի տնտեսական կայուն աճի ապահովմանն ու ենթակառուցվածքների զարգացմանը:

Սյաոյու Ժաոն վստահեցրել է Նախագահ Սերժ Սարգսյանին, որ բանկը նույնպիսի ջանադրությամբ կշարունակի աշխատանքները Հայաստանում եւ հավատարիմ կլինի իր հանձնառությանը: Նա նշել է, որ այժմ Հայաստանի կառավարության հետ համատեղ աշխատանքներ են իրականացվում միջազգային հանրության կողմից ֆինանսավորվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ուղղությամբ: Զրուցակիցների բնորոշմամբ, Հայաստանի տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող այդ ծրագրի իրագործումն զգալիորեն կխթանի նաեւ այլ ոլորտների զարգացումը:

Հանդիպմանը երկուստեք կարեւորվել է բանկի օժանդակությամբ մեր երկրում ներդրումային ծրագրերի իրականացումը հեռանկարային այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը, քիմիական արդյունաբերությունը եւ ՀՀ կառավարության կողմից երկրի տնտեսական առաջնահերթություններ համարվող այլ ոլորտներում, որոնք տեղ կգտնեն ՀՀ կառավարության եւ ԱԶԲ-ի կողմից հաստատվելիք համագործակցության ռազմավարական ծրագրում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ