25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այն, ինչ կատարվում է Հայաստանում, խայտառակություն է. բլոգեր /տեսանյութ/

Հանրային ռադիոյի նախկին փոխտնօրեն Լիկա Թումանյանը, «Գիտակների հայկական ասոցիացիա»-ի նախագահ Տիգրան Քոչարյանը և հոգեբան միհրդատ Մադաթյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել են ԶԼՄ-ների նկատմամբ ոտնձգություններին, մեդիամանիպուլյացիաների, ֆեյքային արշավի մասին հարցերին:  Բանախոսները նշում են, որ Հայաստանում պետականության քանդման պրոցես է գնում՝ հարվածներն ուղղվում են դեռեւս կանգուն ԱԱԾ-ին եւ ՍԴ-ին: 

«Ստորին օղակներն են փիսը, թագավորը լավն ա. այս տրամաբանությամբ է դեռեւս մեծամասնությունը առաջնորդվում՝ համատարած ձախողումների համար մեղադրելով ոչ թե կոնկրետ առաջին դեմքին՝ Նիկոլ Փաշինյանին, այլ ստորին օղակներին: Հասարակության մի շերտ կա, որը պատասխանատվություն բարդում է հանգամանքների, ոչ թե իր վրա եւ հասարակության բավականին մեծ շերտ կա, որը պատասխանատու չէ անգամ իր սառնարանի պարունակության, իր երեխայի դաստիարակության համար: Եւ այդ շերտը գտել է մի կերպար, որը չի սափրվում, խոսում է քյաբաբ առ քյաբաբ, դառել է Հռոմի Պապ, Քրիստոս, այսինքն՝ բոլորը փիսն են, բացի Նիկոլ Փաշինյանից»,-կարծում է հոգեբան Միհրդաթ Մադաթյանը:

«Առայժմ կա մի ինստիտուտ, որտեղ կարելի է վիճարկել որոշումների սահմանադրականությունը: Երբ կորցնենք ՍԴ-ն, կունենանք քաղաքական իշխանության ամենաթողություն, կունենանք քաոս, պետություն կկորցնենք»,-Հանրային ռադիոյի նախկին փոխտնօրեն Լիկա Թումանյանի խոսքով՝ հանրության մեծամասնությանը դեռ երկար ժամանակ փաստերը ոչինչ չեն ասելու եւ իրականությունը հասանելի է մտածող, քննելու կարող զանգվածին:

Բլոգեր Տիգրան Քոչարյանի խոսքով՝ այն, ինչ կատարվում է Հայաստանում, խայտառակություն է. «Գործադիր եւ օրենսդիր իշխանությունը փորձում են կոտրել 3-րդ ճյուղը՝ ՍԴ-ն: Այն ճնշումները, որ կատարվում են ՍԴ դատավորների հանդեպ, մարդկանց ասում են՝ ձեզ կուղարկենք պատվավոր թոշակի, բայց չեն էլ թողնում այդ մարդիկ մտածեն: Նույնիսկ չեն սպասում 2 ամիս, որ այդ որոշումը ընդունեն: Կամ ինչ-որ բանի տակ են ստորագրել, որ պիտի շատ արագ անեն, կամ անձնական ատելություն է: Ավելի ազնվորեն կլինի՝ Փաշինյանը կանգնի ասի՝ այսօրվանից մենք սուլթանաթ ենք, թագավորություն ենք, բերեք ինձ մոտ, եւ ես կդատեմ: Այս ամենը կուտակվելու է եւ մի տեղից դուրս է գալու: Ներկա իշխանությունը հատ առ հատ պատասխան է տալու իր որոշումների համար»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ