29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կասկածում եմ, որ շատ արագ կհասկանանք. ԲՀԿ պատգամավորը` Պուտինի հայտարարությունից

”Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը փորձաքննության է դրվել պետություների կողմից”,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` ի պատասխան հարցի, թե կարծում է, որ ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է հայտարարել, Հայաստանը մոտ ապագայում կստորագրի ԵՏՄ-ի պայմանագիրն այն դեպքում, երբ երեկ էլ չստորագրվեց այն:

”Տնտեսական և քաղաքական հարցեր կան` զգայուն ապրանքներ, Ղազախստան, Բելառուս հարաբերություններ: Քաղաքական ենթատեքստն այն է, որ Ադրբեջանի ու Ղազախստանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցով բոլորիս պարզ է: Պետք է հստակ հասկանանք, թե լուծումներն ուր են տանում, իսկ դրա համար ժամանակ է պետք, ամեն ինչ միանգամից չի լինում, ինքը պետք է գա, որոշակի կոմպրոմսի հանգի”,-բացատրեց պատգամավորը:

Հարցին, թե երբ կգտնվեն այդ լուծումները, Մելքումյանը պատասխանեց. ”Կասկածում եմ, թե շատ արագ կհասկանանք, ինքը պայմանագիը փորձաքննության է դրված”:

Հիշեցնենք, որ Պուտինը հույս է հայտնել, որ մոտ ապագայում միության լիարժեք անդամ կդառնա նաև Հայաստանը, Ղրղըզստանի հետ բանակցություններ են ընթանում, իսկ Եվրասիական միությունը բաց է ԱՊՀ բոլոր մյուս երկրների համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ