24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իշխող ուժը կանգ չառավ այս քայլի առաջ. մեղադրանք Հրայր Թովմասյանին

ՍԴ-ի դիմաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, որ իր տեղեկություններով, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել: Վերջինս նշեց, որ դեռևս հայտնի չէ, թե ինչ հոդվածով է մեղադրանքն առաջադրվել.

«Իմ տեղեկություններով, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին առաջադրվել է մեղադրանք»,- լրագրողներին ասաց իրավաբան Ռուբեն Մելիքյանը։ Մելիքյանն ասաց, որ արդեն հստակ է դառնում ամբողջ պրոցեսը, և հստակ է, որ այսղպես ասած՝ կամավոր թոշակի գնալը, մեղադրանք առաջադրելն արդեն փոխկապակցված են։ «Իշխող քաղաքական ուժը, փաստորեն, կանգ չառավ այս քայլի առաջ։ Իսկ թե ինչ է նշանակում ՀՀ-ում մեղադրանք առաջադրելը քաղաքական պատճառներով, վերջին շրջանում բազմաթիվ նման օրինակներ ունենք։ Լուրջ հիմքեր ունենք լուրջ կասկածամտությամբ վերաբերելու այս ամենին»,- ասաց իրավաբանը։ «Ակնհայտ է, որ սա քաղաքական ճնշում է, մեկնված ձեռքի մյուս ձեռքը»,- հավելեց նա։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ