20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Թուրք ՏՏ մասնագետը բացահայտել է Twitter-ի 17 մլն օգտատիրոջ հեռախոսահամարները, նրանց թվում կան հայ պաշտոնյաներ

Թուրքական «Karar» լրատվական կայքը հայտնել է, որ ՏՏ անվտանգության հարցերով թուրք փորձագետ,  «Beyaz Takım» ընկերության ՏՏ բաժնի ղեկավար Իբրահիմ Բալիչը բացահայտել է Twitter-ի 17 միլիոն օգտատիրոջ հեռախոսահամարները, տեղեկացնում է Regionmonitor.com-ը:

Ըստ կայքի պնդումների, այդ օգտատերերի շարքում են Հայաստանի, Թուրքիայի, Իսրայելի, Ֆրանսիայի, Հունաստանի, Իրանի, Թուրքմենստանի և Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ:

Ըստ կայքի՝ Բալիչը այդ տվյալներին հասանելիություն է ստացել անդրոիդ հեռախոսների համար նախատեսված  Twitter հավելվածի տեխնիկական թերության շնորհիվ:

Նշվել է, որ թերությունը կապված է անդրոիդ համակարգերի համար «Twitter» հավելվածի սինխրոնիզացիայի առանձնահատկության հետ։

Նշենք, որ Բալըչը Թուրքիայում հայտնի է հայտնի ընկերությունների օպերացիոն համակարգերում և հավելվածներում թերությունների իր բացահայտումներով։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ