Արմեն Թավադյանը ձերբակալվել է. ՀՔԾ
«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը ձերբակալվել է։ Այս մասին ասել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
«Նա կասկածյալի կարգավիճակ ունի», – ասաց Օհանջանյանը՝ հիշեցնելով, որ նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև Վարուժան Մկրտչյանին։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 21-ին։
Մկրտչյանի կողմից «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին կաշառք առաջարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: