26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանական կողմը հերթական դիվերսիայի փորձն է կատարել /լրացված/

Այսօր կեսօրից հետո ադրբեջանական կողմը կրկին դիվերսիոն գործողություն է կատարել Տավուշի մարզում: Այս մասին Henaran.am-ին հայտնեց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 

Նրա փոխանցմամբ՝ հայկական կողմը ժամանակին կանխել է գործողությունը, և զոհեր կամ վիրավորներ չկան:

17:39

Ավելի ուշ Facebook-յան հանրագրում Արծրուն Հովհաննիսյանն ավելի մանրամասն տեղեկություններ է հաղորդել:

՛՛Այսօր ժամը 15-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզի 
Այգեձոր գյուղի մերձակայքում, հակառակորդի կողմից դիվերսիոն-հետախուզական գործողության փորձ է ձեռնարկվել: Հակառակորդը փորձել է շրջապատման մեջ առնել ՀՀ ԶՈւ-երի դիրքերից մեկը:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդի դիվերսիոն գործողության փորձը կասեցվել է: 

Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան՛՛,-գրել է նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ