23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչպե՞ս քաշ չհավաքել տոներին

Ինչպե՞ս քաշ չհավաքել տոներին 
Մեզանից շատերը գիտեն, որ տոներին սեղանները լեփ լեցուն են լինում «գայթակղություններով»՝ համեղ աղցաններ, ճարպոտ նախուտեստներ, քաղցրավենիք, ընկուզեղեն, ալկոհոլ… 

Ահա մի քանի խորհուրդ հենց տոնական կեսգիշերվա համար, որպեսզի խուսափեք այդքան անցանկալի ավելորդ կիլոգրամներ հավաքելուց:

1. Դեկտեմբերի 31-ին օրը սկսեք սովորական օրվա նման՝ նախաճաշ, ճաշ, որից հետո կերեք միջուտես՝ երեկոյան տոնական ընթրիքին շատ քաղցած չլինելու համար:

2. Սեղանի մոտ նստելիս վերցրեք փոքր ափսե. ապացուցված է, որ փոքր ափսեով ակամա ավելի քիչ ենք ուտում։

3. Կերեք դանդաղ, առջևում ամբողջ գիշերն է ձեզ սպասում: 

4. Ընտրեք համեմատաբար հասարակ ուտեստներ (խառը ուտեստներում սովորաբար ավելի շատ կալորիա է լինում)

5. Ընտրեք սպիտակուցը – միս, ձուկ, ծովամթերք, լոբի:

6. Անպայման սպիտակուցի կողքը դրեք բանջարեղեն կամ բանջարեղենային աղցաններ՝ համեմված ձեթով, քացախով, լիմոնով:

 7. Ալկոհոլ օգտագործելիս հիշեք չափաբաժինների մասին, կանանց համար՝ 1 բաժին, տղամարդկանց համար՝ 2: ՀԻՇԵՔ՝ շատ քանակությամբ ալկոհոլը և՛ կալորիական է, և՛ գրգռում է ախորժակը:

8, Դե իսկ որպես դեսերտ ընտրեք նոր տարվա սիմվոլը՝ ՄԱՆԴԱՐԻՆՆԵՐ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ