10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցների արդյունքը

ՀՀ բնապահպանության նախարարությունը բնապահպանական նորմերի խախտումների դեպքերի համար նշանակել է 1.43մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանք և հաշվարկվել է 1.54մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 23-28.06.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.43մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 24 որոշում և հաշվարկվել է 1.54մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` Կոտայքի  տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության  արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր  գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է  84.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած ապօրինի ծառահատման համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր  գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է  9.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

  Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած ապօրինի ծառահատումների  գործերի քննության  արդյունքում չորս ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր  ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում և հաշվարկվել է  1,07մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ բաժնի վարույթին հանձնված երեք գործերի քննության արդյունքում կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:

   Բնապահպանական պետական տեսչության կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության  բաժնի աշխատակիցների հայտնաբերած հողերի պահպանության նորմերի խախտումների համար երկու  ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքների որոշումներ և հաշվարկվել է  220.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

   Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում  հայտնաբերած նույնատիպ խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է  20.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում  հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:    Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած խախտման համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքների որոշումներ:

   Արագածոտնի և Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման դեպքի քննության արդյունքում մեկական ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 50.0հազարական ՀՀ դրամ գումարի վարչական տուգանքի  որոշումներ:

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում  հայտնաբերած մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտումների համար երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար     Գեղարքունիքի  տարածքային ստորաբաժանման  կողմից  տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում:

Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության  բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում  հայտնաբերած փայտանյութի ապօրինի տեղափոխման  համար կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 60.0հազ.դր  գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:        Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած խախտման համար կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դր  գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած խախտման համար կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում: Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած խախտման համար կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 45.0հազ.դր  գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:      

Գեղարքունիքի տարածքային բաժնի և “Սևան ԱՊ”  ՊՈԱԿ-ի  աշխատակիցների համատեղ շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 7.5կգ կենդանի խեցգետինը սահմանված կարգով  բաց է թողնվել Սևանա լիճ: Հայտնաբերվել և առգրավվել է  նաև տիրազուրկ  ձկնորսական 7 ցանց: Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած խեցգետնի ապօրինի որսի համար կայացվել է 50.0հազ,դր գումարի վարչական տուգանքի  որոշում:                                 

 Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.67մլն.դր. գումար:                          

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ