Մենք պետք է մեր ԲՈՂՈՔԸ արտահայտեք , ՃՆՇՈՒՄ գործադրենք. էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիա
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ վաղը՝ հուլիսի 1-ին, ժամը 10:30-ին տեղի կունենա բողոքի ակցիա՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման որոշման:
“Դու ուզում ես հերթական ԱՆՀԻՄՆ թանկացումը տեղի ունենա ՔՈ իսկ լուռ համաձայնությամբ ???
Եթե ՈՉ – ապա բարձրաձայնիր բողոքդ!
Երեքշաբթի, հուլիսի 1-ին, ժամը 10:30 տեղի կունենա բողոքի ակցիա ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ, Սարյան 22 (Գլխավոր փոստի շենք)
Այդ օրը 11:00-ին տեղի է ունենալու հանձնաժողովի նիստ, քննարկվելու է էլեկտրաէներգիայի թանկացումը, հավանաբար կայացվելու է վերջնական ՈՐՈՇՈՒՄ, ՈՐԻ ՀԻՄՔԵՐԸ ՉԿԱՆ:
Մենք պետք է մեր ԲՈՂՈՔԸ արտահայտեք , ՃՆՇՈՒՄ գործադրենք – ԿԱՆԽԵՆՔ անօրինական որոշման ընդունումը !!!!!”,-գրված է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին կայացած ակցիայի ժամանակ ոստիկաններն ուժ էին կիրառել ակցիայի մանսակիցների նկատմամբ՝ 27 անձի բերման ենթարկելով:
Նշենք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 10 %-ով՝ մոտ 4 դրամով: Նախկին 38 դրամի փոխարեն էլեկտրաէներգիայի սակագինը 1 կվ-ի դիմաց կդառնա 42 դրամ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թանկացումը պատճառաբանում է “Էլեկտրական ցանցեր” ընկերությունում առաջացած ֆինանսական ճեղքվածքով: