24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Այն եթեր կհեռարձակվի՝ ի հեճուկս նրանց, ովքեր կարծում են, որ ինտելեկտուալ հեռուստատեսություն և ինտելեկտուալ Հայաստան չի կարող լինել» . Կարեն Քոչարյանը համաժողովրդական դրամահավաք է սկսել

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղի հաղորդավար Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է հանուն ինտելեկտուալ Հայաստանի համաժողովրդական դրամահավաքի մասին (հ/հ 24106041654200 ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ):

Հիշեցնենք, որ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»  հեռուստախաղի 2020 թվականի արտոնագրի համար Կառավարությունը ֆինանսավորում չի հատկացրել՝ պատճառաբանությամբ, թե ֆինանսավորումը դիտարկում են՝ ըստ սահմանված ծրագրերի ու միջոցառումների անհրաժեշտության։

Կ. Քոչարյանը ֆեյսբուքյան եթերում մասնավորապես նշել է. «Արդեն 17 տարի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստահաղորդումը հայաստանյան եթերում է, 17 տարի այն ունեցել է նաև պետական աջակցություն: Ստացվել է այնպես, որ այս տարի կառավարությունը չի ֆինանսավորում արտոնագիրը, որը մենք ձեռք ենք բերում ռուսական «Իգրա թիվի» հեռուստաընկերությունից, որին և պատկանում են այս հաղորդման  հեղինակային իրավունքները:

Հարյուր-հազարավոր  հեռուստադիտողներ գիտեմ, որ սիրում են այս հաղորդումը, դիտում են. դրանում մենք համոզվել ենք բազմիցս թե՛ ուղարկված նամակներից, թե՛ հարցերից, որոնք մենք ստանում ենք տասնյակ-հազարներով ամեն եթերաշրջանից առաջ,  այդ իսկ պատճառով սկսում ենք դրամահավաք, որպեսզի այս ժողովրդական հաղորդումը համաժողովրդական գումարներով  կրկին եթեր հեռարձակվի արդեն 2020 թվականից»:

Ի դեպ, Կ. Քոչարյանը նաև հավելել է, որ հաղորդումն առաջին իսկ օրվանից չի քաղաքականացվել՝ անկախ նրանից, թե ովքեր են եղել խաղի մասնակիցները.

«Ես հիմա էլ հակված եմ, որպեսզի այն չքաղաքականացվի, և չե՛մ թողնի, որ քաղաքականացվի: «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»  հեռուստախաղը վաղուց արդեն դարձել է համաժողովրդական, և այն եթեր կհեռարձակվի՝ ի հեճուկս նրանց, ովքեր կարծում են, որ ինտելեկտուալ հեռուստատեսություն և ինտելեկտուալ Հայաստան չի կարող լինել.  Ինտելեկտուալ հեռուստատեսություն և ինտելեկտուալ Հայաստան լինելու է»:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ