18 Հունվարի, Saturday, 2025
KFC

”Հայերը միշտ աչքի են ընկել կոմբինացիոն խաղով”. ”Շախտյորի” մարզիչ

Ղազախական  ”Շախտյորի” գլխավոր մարզիչ Վիկտոր Կումիկովը Vesti.kz-ի հետ զրույցում անդրադարձել է Եվրոպա լիգայում իր թիմի առաջիկա մրցակից  Գյումրիի ”Շիրակի” հետ կայանալիք խաղին:

” ”Շիրակում” խաղում են 7-8 աֆրիկացիներ, և դա ավելի շատ աֆրիկյան , քան հայկական ֆուտբոլ է: Ստացվում է հայ-աֆրիկյան ֆուտբոլ: Հայերը միշտ աչքի են ընկել իրենց տեխնիկական պատրաստությամբ և սիրել են կոմբինացիոն ֆուտբոլ խաղալ։ Նմանատիպ ֆուտբոլ են դավանում նաև աֆրիկացի ֆուտբոլիստները, որոնք հանդես են գալիս ակումբում։ Կլինի կոմբինացիոն, արագ և պայթունավտանգ ֆուտբոլ նրանց կողմից: Նրանք, ամեն դեպքում, փորձում են այդպես խաղալ։

Կլիմայական փոփոխություններ մեզ էլ են մտահոգում: Խաղալու ենք ծովի մակարդակից մոտ 1500 մետր բարձրության վրա, որտեղ արդեն թթվածնի պակաս կա: Ուժերը խնայողաբար կծախսենք, քանի որ բացի այդ հանգամանքից լինելու է նաեւ սաստիկ շոգ”,-նշել է նա:

Հիշեցնենք, որ ”Շիրակ”-”Շախտյոր” առաջին հանդիպումը կայանալու է հուլիսի 3-ին Գյումրիում, իսկ պատասխան խաղը ամսի 10-ին Ղազախստանում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ