24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լեքսիկոն, որը վնասում է բանակցություններին․ Հրապարակ

«Մենք էմոցիոնալ ազգ ենք, մեր հույզերը երբեմն մեզ թույլ չեն տալիս կշռադատված եւ խելամիտ որոշումներ կայացնել։ Առավել եւս մենք անզուսպ ենք խոսելիս՝ չմտածված հայտարարություններ, վիրավորական արտահայտություններ, բռնկուն վերաբերմունք։ Այս ամենը շատ հայկական է եւ մեզ նման։ Նաեւ դա է պատճառը, որ մենք խոսքի հանդեպ ներողամիտ ենք․ ի՞նչ է եղել որ, մեկին մի թթու խոսք, մյուսին՝ անսպասելի «ապտակ», աշխարհը չավերվեց՝ կանցնեն օրեր, կմոռացվի վիրավորանքը, հաշտություն կկայանա։

Բայց եթե կենցաղային մակարդակում դա ներելի է եւ հասկանալի, ապա պետական մակարդակում՝ անթույլատրելի։ Կան խոսքեր, որ «մի փութ մեղրով չեն ուտվի» եւ միջպետական հարաբերություններ կարող են ավերել, որը հարթելը հետո դառնում է գրեթե անհնարին։ Երբ Արցախում ՀՀ վարչապետը բոցաշունչ ճառ ասաց՝ անհասկանալի նպատակով հրավիրված հանրահավաքում, մենք բոլորս հուզվեցինք նրա սրտառուչ ելույթից՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»։ Օրեր շարունակ հուզմունքով ու երկյուղածությամբ կրկնում էինք այդ բառերը՝ որպես հավաստումն այն կարեւոր իրողության, որ չկա Հայաստան-Արցախ տարանջատում, եւ չկան հակասություններ Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջեւ։

Սակայն անցան օրեր, եւ պարզվեց՝ էմոցիոնալ ու մեր ականջին հաճո հայտարարությունը դիվանագիտական սխալ էր, որի մասին խոսեց նախ Ռուսաստանի ԱԳ նախարարը, իսկ երեկ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարը․ «Եթե հայկական կողմն իր նախարարի շուրթերով խոսում էր Ղարաբաղի անկախության մասին, վարչապետն էլ ասում է՝ «Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ», ապա ինչի՞ շուրջ բանակցել»։ Պարզվեց, որ այդ արտահայտությունը ոչ թե մեր կամքի դրսեւորումն է եւ մարտահրավեր՝ «ձեռքերդ հեռու Արցախից», այլ բանակցությունների ընթացքին մեծապես վնասող հայտարարություն։ 

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ