06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Երազանքների գիշերը կենդանաբանական այգում

Հունիսի 28-ին Երեւանի կենդանաբանական այգին այցելուների համար բաց կլինի առավոտյան ժամը 09:30-ից մինչեւ 16:00-ն:  Այնուհետեւ ժամը 18:00-ից այգում կմեկնարկի “Երազանքի գիշեր Երեւանի կենդանաբանական այգում” միջոցառումը, որի ընթացքում այգին կհյուրընկալի շուրջ 60 հաշմանդամ երեխաների` նրանց ծնողների, խնամակալների, քույրերի եւ եղբայրների հետ:

Հրավիրվածների համար այգին նախապատրաստել է բացառիկ ծրագիր. փոքրիկները հնարավորություն կունենան շրջելու կենդանաբանական այգում եւ անմիջականորեն շփվելու կենդանիների հետ:

Ծրագրի մաս կազմող “Իրականացնենք երեխայի երազանքը” նախաձեռնությամբ էլ միջոցառման աջակիցների եւ գործընկերների օգնությամբ կիրականանան հրավիրված երեխաների նախապես հայտնած ցանկություններն ու երազանքները:

Օրվա խորհուրդը ոչ միայն սահմանափակ կարողություններով երեխաներին անմոռանալի երեկո պարգեւելն է, այլեւ հավելյալ այն խնդիրների մասին բարձրաձայնելը, որոնց նրանք ստիպված են բախվել առօրյա կյանքում:

Նկատենք, որ “Երազանքի գիշեր կենդանաբանական այգում” խորագրով միջոցառումներն աշխարհի տասնյակ քաղաքներում իրականացվում են ամեն տարի:  

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ