06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Աֆրիկյանների տունը՝ պոռնկատո՞ւն…նախանձում են նախագծի հեղինակին /վիդեո/

 ”Հին Էրեվան” նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ եթե հասարակությունը ցանկանա, այս նախագիծը կյանի կկոչվի, հակառակ դեպքում՝ ոչ: Նշենք, որ մոտ 12 շենք արդեն ապամոնտաժվել է, իսկ Վարդանյանը վստահեցնում է, որ այս տարածում մոտ 30 կառույց կառուցվելու է: Նա տեղեկացրեց, որ այս տարվա վերջին արդեն պետք է սկսվեր ծրագրի իրագործումը, սակայն Աֆրիկյանների տան հետ կապված պատմությունը թույլ չի տալիս այն ապամոնտաժել, ապա անցնել աշխատանքներին: 

՛՛Խանգարում է իմ կոլեգաների պայքարը, չորս կողմ բացի բացասարակն ինֆորմացիայից այլ բան չկա՛՛,-ասաց նա՝ հավելելով, որ ինվեստորներ կան, սակայն սա խնդիր է նրանց համար:  ՛՛Բոլորն ասում են՝ գավառային է ճարտարապետությունը, գավառային է իրենց ուղեղը՛՛:

Ասուլիսի մյուս բանախոս քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը կասկածում է, որ ինվեստորը գեղեցիկի վրա համաձայնել է գումար ծախսել: Ապա դիմելով Վարդանյանին՝ նա ասաց, որ կողմ է այս նախագծին, իհարկե, եթե ի վերջո այն իրականանա, և ոչ թե մյուս շենքերի նման քանդվի ու չկառուցվի այլևս: 

՛՛Ես կողմ եմ քեզ, բայց քո ընկերներն են դեմ, ձեր նախանձն ուտում է իրար՛՛,-նկատեց նա:  

՛՛Սա նախանձի հարց չէ, այլ գիտակցության՛՛,-արձագանքեց Վարդանյանը: 

Նա հավելեց, որ քարերի ապամոնտաժումը պրոֆեսիոնալ ձևով է իրականցվում:

Ինչ վերաբերում է ակտիվիստների հետ համաձայնության գալուն, ապա նա հայտնեց, որ փորձել է նրանց հետ զրուցել, ցւյց տալ մանրակերտը, սակայն նրանք չեն ցանկացել: ՛՛Այն ժամանակ ասում էին՝ սա պոռնկատուն է եղել , հիամ փորձում են արժեքավորել, ասում են Աֆրիկյանների ակումբ, սա Աֆրիկյան եղբայրների եկամտի աղբյուրն է եղել, վարձով տրվող տներ են եղել՛՛,-պատմեց նա:

Այլ մանրամասները՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ