05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բնապահպանության նախարարարն ընդունել է Իրանի դեսպանին

ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեյիսիին:  Դեսպանը շնորհավորել է Արամայիս Գրիգորյանին բնապահպանության նախարար նշանակվելու առթիվ, փոխանցել ԻԻՀ բնապահպանական կազմակերպության ղեկավար Մասումե Էբթեքարի շնորհավորանքները եւ նշել. “Համոզված եմ, որ բնապահպանության ոլորտում հայ-իրանական երկարամյա համագործակցության փորձն առավել սերտ կշարունակվի եւ կխորանա առաջիկայում, քանի որ մենք միայն հարեւաններ չենք, մենք հազարամյակների բարեկամություն ունեցող երկրներ ենք”:

Դեսպանը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի կյանքի կոչել  եւ կառուցողական ընթացք տալ նախկինում ձեռք բերված բանավոր համաձայնություններին:

Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների եւ բարեմաղթանքների համար` ընդգծել է. “Մենք բարձր ենք գնահատում բարեկամական հիմքերի վրա դրված հայ-իրանական հարաբերությունները եւ այսուհետ եւս անելու ենք ամեն ինչ համատեղ սկսած ծրագրերը բարեհաջող ավարտին հասցնելու եւ նորերն իրականացնելու ուղղությամբ”:

Հանդիպման կողմերը քննարկել են  համատեղ իրականացվող բնապահպանական ծրագրերի  ընթացքը եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ