24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բխում է հաջորդ հարցը՝ «ինչո՞ւ ես պատվիրել 400 միլիոն դրամանոց և ոչ թե 400 միլիոն դոլարանոց գործ». Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի մեղադրանքի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խոսեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին։

«Ինձ զարմացրին դրա հետ կապված որոշ արձագանքներ, որ ասում են՝ «այ, էս ինչ զավեշտ է, Սերժ Սարգսյանին 400 միլիոն դրամի չարաշահման համար մեղադրանք է առաջադրվել»։

Ես հասկանում եմ, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր կոռուպցիայի դեմ պայքարը պատկերացնում են ինչպես, ասենք, համերգ հեռուստադիտողների հայտերով, երբ կառավարության կամ վարչապետի կողմից հայտ է ներկայացվում՝ «խնդրում եմ, մի քրեական գործ Սերժ Սարգսյանի նկատմամբ 400 միլիոն դրամի սահմաններում», ու էս տրամաբանությամբ բխում է հաջորդ հարցը՝ «ինչո՞ւ ես պատվիրել չորս հարյուր միլիոն դրամանոց և ոչ թե չորս միլիոն դոլարանոց գործ» », – ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կոռուպցիոն մտածողությունը և կոռուպցիայի դեմ պայքարի այս ընկալումը, իր կարծիքով, մեկը մյուսի շարունակությունն է։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ