ԱԱ-2014. Սուարեսը որակազրկվեց ֆուտբոլիստին կծելու պատճառով/վիդեո/
Ուրուգվայի հավաքականի և ”Լիվերպուլի” հարձակվող Լուիս Սուարեսը որակազրկվել է 9 խաղով, ինչպես նաև 4 ամսով հեռացվել է ֆուտբոլից: Նա այդ ընթացքում չի մասնակցի որևէ մրցաշարի:
Նման պատիժ է սահմանվել ԱԱ-2014-ի 3-րդ տուրում Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կելինիի ուսը կծելու համար:
Դա նշանակում է, որ Սուարեսը չի մասնակցի ԱԱ-2014-ի 1/8 եզրափակչում կոլումբացիների դեմ խաղին: Ուրուգվայը բողոքարկել է ընդունված որոշումը:
Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսը նման կերպպ աչքի էր ընկել նաև 2013-ին կայացած Լոնդոնի ”Չելսիի” դեմ խաղում՝ կծելով սերբ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի թևը: Այդ միջադեպի պատճառով նա որակազրկվել էր 10 խաղով: