28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պատմությունը պատասխանեց շատ կարևոր մի հարցի` Սերժը ճիշտ էր, Նիկոլը` սխալ

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշում է, որ այսօր Զոհրաբ Մնացականյանը հետ եկավ Սերժ Սարգսյանի բանակցային ֆորմուլային, բայց, ըստ նրա՝ գնացքն արդեն գնացել է: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հարց Նիկոլ Փաշինյանին և Զոհրաբ Մնացականյանին

Պարոնայք, եթե պետք ա վերջում հետ գայիք Սերժ Սարգսյանի բանակցային ֆորմուլային (Ինքնորոշման իրավունք, շփման գծում միջազգային հետաքննական մեխանիզմների ներդնում, կարճ ասած Զոհրաբի (խմբ.) էսօրվա տեքստը) ի՞նչ իմաստ կար մեկ ու կես տարի սենց հարամել բանակցային գործընթացը:

Էսօրվա մեր ԱԳՆ-ի տեքստը, ոնց որ Նալբանդյանի շուրթերից հնչեր ու, մեղմ ասած, տեսողական խաբկանքի էր նման, որ դա Մնացականյանն էր: Ու ի՞նչ արեցիք էս մեկ ու կես տարիներին, կոնկրետ ձեր բառադիություններով բանակցությունները հասցրեցիք պատերազմի սահմանագծին ու վաղվա արհավիրքը, որը գալու է Արցախի ու Հայաստանի գլխին, դուք եք բերել, որքան էլ հետո հղում անեք էսօրվա տեքստին:

Էսօր Զոհրաբ Մնացականյանը «դարձ ի շրջանս յուր» արեց և հետ եկավ Սերժ Սարգսյանի բանակցային ֆորմուլային, բայց վստահաբար գնացքն արդեն գնացել է:

Էսօր պատմությունը պատասխանեց շատ կարևոր մի հարցի` Սերժը ճիշտ էր, Նիկոլը` սխալ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ