10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանահայ փախստականները իշխանություններից պահանջում են /վիդեո/

Հայաստանի հանրապետությունը հակապետական որոշում է կայացրել փախստականների խնդրի հետ կապված: ՄԱԿ-ը այլևս չի ֆինանսավորում ադրբեջանահայ փախստականներին: Այսօր “Հենարան”  մամուլի ակումբում կայացած մամլո ասուլիսի ժամանակ թեմայի շուրջ խոսեցին ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, Սուսաննա Մելիքյանը, ինչպես նաև փախստականներով բնակեցված հանրակացարանների ներկայացուցիչներ Ռիմա Աբրահամյանը և Ռաիսա Հարությունյանը:

Սուսաննա Մելիքյանը տեղեկացրեց, որ  այս տարի մարտ ամսից  ուժի մեջ է մտել  ՀՀ կառավարության 2009 թ.-ի դեկտեմբերի 17-ի թիվ 515 որոշման մեջ կատարված փոփոխությունը, ըստ որի միգրացիայի ծառայության “Փախստականների հարցերի բաժինը”  վերանվանվեց “ ինտեգրացիայի հարցերի բաժին”  և “իրավաբանական բաժին”.

“Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը սրանով փաստեց, որ Ադրբեջանից փախստական հայերի պրոբլեմները լուծված են: Այնինչ, 1988-92թթ. Ադրբեջանական բռնությունների ընթացքում Հայաստան է փախել 360-500 հազար փախստական: Ըստ պաշտանական տվյալենրի, մինչև 2010թ.-ը ՀՀ-ում նատուրալիզացվել է մոտ 85 000 փախստական, մետ 600 000 մարդ էլ, պահելով փախստականի կարգավիճակը, գտնվում են Հայաստանում: Իսկ մնացած հարյուր հազարավորների ճակատագիրն անհայտ է: Չնայած մեր պետությունը, կարծես, մերժում է փախստականների գոյությունը և նրանց խնդիրները լուծված է համարում”,-իրար լրացնելով նշեցին բանախոսները:

“Եթե անցած քառորդ դարոմ ադրբեջանահայ փախստականների հարցերը լուծելու ռեալ կամք լիներ, այսօր ավելի հեշտ կլիներ սիրահայ փախստակնների խնդիրը լուծել: Մեր 2000- ական թվականներին մենք կանգնեցինք մի փաստի առաջ, որ մեր երկրի հիմնական խնդիրը փախստականների հետ ադրբեջանահայերի անձնագրավորումն էր, քաղաքացիություն տալը: Ադրբեջանում փախստականների մի մասին պահել են նույն կարգավիճակում, որպեսզի աշխարհին ցույց տան, թե իրենք ծանր պայմաններում ապրող փախստականներ ունեն, իսկ Հյասատանում ուղղակի քաղաքացիություն տալով համարեցին հացը փակված”,-նշեց Հրանուշ խառատյանը:

Հանրակացարաններում բնակվող փախստականներն էլ փաստեցին, որ ապրում են անմարդկային, դաժան պայմաններում և չի բացառվում, որ մի օր պարզապես կհայտնվեն բաց երկնքի տակ:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ