ՀԴՄ-ների վրա պետք է գրված լինեն նաև ապրանքների անունները
Կառավարության այսօրվա որոշմամբ՝ խանութները պետք է հսկիչ դրամարկղերի կտրոնների վրա տպագրեն ոչ միայն գնումների չափը, այլև բոլոր ապրանքները: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ խոշոր խանութներն այս հարցը լուծել են և գնումներ կատարելուց առանձին թերթիկի վրա ապրանքների անունները գրվում են, սակայն դա պետք է տեղափոխել նաև հսկիչ դրամարկղային սարքի հիշոողություն:՛՛Նոր սերունդի ՀԴՄ-ներ նշանակում է, որ ապրանքներն են տպելու, ոչ թե գումարը միայն, ժամկետների տեղափոխում է իրականացվում, բայց դա կարևոր է մեզ համար՛՛,-ասաց Հովիկ Աբրահամյանը:
Որոշումն այսպես է գործելու՝ մինչև 2014 թվականի նոյեմբերի 1-ը՝ 2013 թվականի արդյունքներով 500.0 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար,
մինչև 2015 թվականի ապրիլի 1-ը՝ 2013 թվականի արդյունքներով 58.35 մլն դրամից մինչև 500.0 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար,
մինչև 2016 թվականի հունվարի 1-ը՝ սույն ենթակետի ՛՛ա՛՛ և ՛՛բ՛՛ պարբերություններում չնշված հարկ վճարողների համար: