29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

՛՛Մեծ հայտնագործություն չէ, հազար տոկոսով ճիշտ է՛՛

 ՛՛Այնպիսի բան է ասված, որ մեր ամբողջ ժողովուրդն ու հասարակությունը գիտի, չեմ կարծում, որ մեծ հայտնագործություն է, հազար տոկոսով ճիշտ է՛՛,-այսօր ասուլիսում ասաց ԲՀԿ անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ խոսելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի մասին, որտեղ նա անդրադարձ է կատարում Որոտանի վաճառքին:

Դիտարկմանը, որ Որոտանի վաճառքից անմիջապս հետո դրական արտահայտվողներ ևս եղան՝ նշելով, որ այս մի կառույցը վաճառվել է ոչ թե ռուսներին, այլ ամերիկյան կողմին, Բոստանջյանն արձագանքեց. ՛՛Երկրի ծախման հարցը դրե՞լ ենք, մտածում՝ ում ենք տալիս:

 Ես համաձայն եմ իմ երկրի շահերի հետ, ուզում եմ՝ պաշտպանվեն երկրի շահերը, կլինի Որոտան, Նաիրիտ, թե հանքերի շահագործում, բոլոր դեպքերում պետք է հաշվի առնել երկրի շահը, եթե դա չկա, կապ չունի՝ ում ենք վաճառում՛՛: 

Հարցին` մոռացել է երկրորդ նախագահի ժամանակ կնքված պայմանագրերը, ՛՛գույք պարտքի դիմաց՛՛ գործարքը, Բոստանջյանը պատասխանեց. ՛՛Իհարկե չեմ մոռացել, իսկ ի՞նչից ենթադրեցիք, որ ես երբ ասում եմ՝ հասարակությունը համաձայն է, նախորդները հիմնավորում եմ, որ ճիշտ է: Այն մարդն, ով նախագահի դիրքում է գտնվել, չի կարող անարժավայել բան ասել, մինչև անգամ ոչ լավ նախագահները՛՛: 

Ասուլիսի մյուս բանախոսը՝ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը չցանկացավ մեկնաբանել նախկին նախագահին, նշեց, որ ավելի մտահոգիչ է այսօրվա տնտեսության վիճակը, վերջին տարիներին մի ծայրահեղությունից մյուսին են անցնում: Որոտանի հետ կապված տնտեսագետը կառաջարկեր, որ բաժնետիրական տոմսերը վաճառվեր հանրությանը: 

՛՛Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ ինքնարժեքից մինչև շահույթ տասնապատիկ շատ է, բնականաբար, ներդրողը հենց այնպես չի գալիս ու գումար ծախսում, պետք է խթանել ներքին ներդրումները՛՛,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ