22 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Մենք հո՞ չենք թողնի, որ Ձեր տրամաչափի հեղափոխականն օրը մի բան խոստանա վարչապետին և չանի՝ մանրադրամի վերածելով հեղափոխության իդեալներն ու ծրագրերը. Միհրան Հակոբյանը՝ Սերժ Թանկյանին

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի և շատ սիրելի Սերժ Թանկյան,

Ուրախ ենք, որ ընդունել եք ժողովրդի վարչապետի «challenge»-ը և խոստացել եք ամեն ամիս 10.000 դրամ նվիրաբերել «Հայաստան» հիմնադրամին: Քանի որ Դուք խոստում տալու և չկատարելու խնդիր ունեք և մինչ այս պահը չեք կատարել ժողովրդի վարչապետին տրված մեկ այլ խոստում (բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում), մի խումբ հայաստանցիներով որոշել ենք հունվարից սկսած ստուգել Ձեր այս մի խոստման կատարման ընթացքը:

Նաև տեղեկացնում ենք Ձեզ, որ չկատարման դեպքում մենք ամեն ամիս 100-ական դրամներով կհավաքենք այդ գումարն ու Ձեր փոխարեն այն կփոխանցեք հիմնադրամին: Մենք հո՞ չենք թողնի, որ Ձեր տրամաչափի հեղափոխականն օրը մի բան խոստանա նորին գերազանցություն ժողովրդի վարչապետին և չանի՝ մանրադրամի վերածելով հեղափոխության իդեալնեն ու ծրագրերը»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ