26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արարատը հիմա «մանթո» է: Խաշից հետո հանքային ջուրը և բողկը բոլոր դեպքերում գղտացնում է

Արարատ Միրզոյանը դարձել է խաշ–փարթիի զոհ։ Նա «Երևան պանդոկում» 290 հազար դրամի հաշիվ է փակել, ինչը դարձել է քննարկումների, թրոլինգի ու ստատուսների թեմա։

 Խաշն ու փակված 290 հազարը թեմա չէին դառնա, եթե դա հեղափոխական թիմի կարկառուն ներկայացուցչի մասնակցությամբ չլիներ։
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները, հնդկական սերիալների սիրահարներից աղի արտասուք քամելու և էժանագին միավորներ հավաքելու նպատակով, տարիներ շարունակ դատապարտում էին իշխանությունների հավաքները։ Նիկոլենք հակադրում էին նախկին իշխանավորների ռեստորանային հաշիվփակոցիները աղքատների հետ՝ «Ո՞նց կարելի է աղքատության այսպիսի մակարդակի պայմաններում խաշ ուտել» թեմայով։ Նրանք քննադատում էին նաև «պադավատնեը», ամառանոցները և արտասահմանյան այցերը։

Նիկոլենք աղքատությունն էին սրբացնում՝ ընդգծելով, որ աղքատությունը ազնվության, առաքինության և արդարության հոմանիշն է։ Նրանք գովերգում էին աղքատ կյանքը՝ այն հակադրելով խաշային կյանքի հետ։ Աղքատությունը կրոնական ուսմունքի էին վերածել ներկայիս իշխանավորները։

Եվ ահա տեղի ունեցավ «թավշյա» հեղափոխությունը։ Աղքատության առաքյալները՝ Նիկոլի գլխավորությամբ, եկան իշխանության ու սկսեցին․․․ խաշից։ Զուգահեռաբար զարգացում ապրեց խորովածակերությունը, քյալլայամոլությունը, ձկան քյաբաբը և այլն։ Եղան նաև «պադավատային» ծախսերը, պետության հաշվին ընտանեկան շրջագայությունները և ամառանոցների թանկարժեք վերանորոգումները։ Եվ այս ամենն այն դեպքում, երբ իրենց սիրած աղքատության մակարդակը գրեթե նույնն է մնացել։

Այստեղ է, որ հակասություն է առաջանում։ Թե չէ խաշ ուտելը հանցանք չէ։ Մարդկանց մոտ հարց է առաջանում, թե բա էդ ո՞նց եղավ, որ երբ նախկիններն էին խաշ ուտում, դա միլիոնների մսխում էր նշանակում։ Իսկ երբ ներկաներն են խաշում, ապա դա մարդա մի քանի հազար դնելու միջոցով սովորական միջոցառում է։

Արարատը հիմա «մանթո» է։ «Մանթո» է, որ տեղեկությունը դուրս է եկել ռեստորանից ու դարձել աղքատների սեփականությունը։ Այն աղքատների, որոնք, ըստ Նիկոլի, չունեցած բաներին «կակա» են ասում։

«Մանթո» է Արարատը նաև այն պատճառով, որ իր ու իր թիմակիցների «կայֆերը» և բյուջետային վատնումներն իրենց ճակատին են տալիս՝ հիշեցնելով անցյալը և վարկով ապրանք առնելու սրտաճմլիկ պատմությունները։

Բայց դե ոչինչ չես կարող անել։ Բումերանգի էֆեկտը միշտ գործում է։ Պոպուլիզմով եկածները հիմա մնում են պոպուլիզմի տակ։ Խաշից հետո հանքային ջուրը և բողկը բոլոր դեպքերում գղտացնում է։ Սէ լա վի։

7or.am

Հայկ Ուսունց

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ