04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Սուպերքաղաքապետի խնչասեր խոսնակի «ավետիսը»: Երևանը պիտի 175 տարի «կարգին» քաղաքապետ ունենա, որ բոլոր վերելակները փոխվեն

Սուպերքաղաքապետի խնչասեր մամլո խոսնակը ասում է, որ Երևանում 3500 փոխարինման վերելակ կա շուրջ 4500-ից, այս տարի, եթե հասցնեն փոխելու են 20-ը, չենք խորանում ո՞ր 20-ը, ի՞նչ սկբունքով են ընտրել ու ինչու՞ 20: Չէ՞ր կարելի Ամանորյա 700 հազար դոլար ծախս նախատեսելու փոխարեն, մի փոքր քիչ նախատեսել ու տնտեսված գումարով մի քանի անգամ ավել վերելակ փոխել:
 
Կարո՞ղ է թվերի հետևից են ընկել Հայկոյենք՝ 2020 թվականին ընդառաջ 20 վերելակ,։ Զգում եք չէ՞, լուրջ պրեսսինգից ու համարյա սուտասան տիտղոսին պաշտոնապես արժանանալուց հետո ասացին, որ 20 վերելակ փոխվելու է։ «Կարգին» քաղաքապետը արդեն մեկ տարի աշխատանքի է գնում առավոտյան ժամը 11-ից 12-ը:
 
Քաղաքապետարանի աշխատակիցնրն արդեն սովորել են քաղաքապետի կեսօրին «գործի գալու» ռեժիմին, այստեղ կատակում են՝ լավ օրեր էլ են լինում 10 անց է գալիս, բայց դրանք հաշված օրեր են։ Հիմա կարո՞ղ է , որ պրեսինգը ուժեղանա համ ժամանակին աշխատանքի ներկայանա, համ էլ 20-ից ավել վերելակ փոխի:
 
Հակառակ դեպքում այս տեմպերով Երևանը պիտի 175 տարի «կարգին» քաղաքապետ ունենա, որ բոլոր վերելակները փոխվեն։
 
 
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ