24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կառավարությունը «առաջընթաց ցույց տալու» համար ստիպված է տոկոսով 50 միլիոն դոլար վերցնել միջազգային բանկից

Նոր տոկոսով վերցված գումար, ազգային բարերարների ներդրումների փոխարեն

Բոլորս գիտենք, որ Հայաստանն ունի սփյուռք՝ արտերկրում բնակվող հայերի համայնքներ, իսկ այդ համայնքներում էլ կան մի շարք բարերարներ, մեծահարուստ անձինք, որոնք ունեն հարյուրավոր միլիոն դոլարներ:

Սակայն այսօր պարզվեց, որ Հայաստանի կառավարությունը «Հայաստանի բարեփոխումների կայունությանն ու մրցունակության խթանման համար» 50.000.000 դոլարի վարկ է ստանալու Համաշխարհային բանկից: Այսինքն պարզվում է, որ Հայաստանում և սփյուռքում մեծ ժողովրդականություն վայելով Նիկոլ Փաշինյանի կառավարությունը դեռ չի կարողացել, այդ անձանցից որևիցէ մեկի սիրտը շահել և Հայաստան բերել ներդրումային ծրագրեր:

Նիկոլ Փաշինյանը «առաջընթաց ցույց տալու» համար ստիպված է տոկոսով փող վերցնել միջազգային բանկից և իրական առաջնթացի փոխարեն, Հայաստանն էլ մխրճել ավելի մեծ արտաքին պարտքի մեջ:

Նիկոլ Փաշինյանը ընդամենը կարողանում է իմիտացիա ստեղծել, որ ողջ սփյուռքը աջակցում է նրան և նրա կողքին է: Նրա կողքին չեն մեր ազգային բարերարները և նրան չեն հավատացել: Հայաստանի արտաքին պարտքն էլ, «Թավշյա հեղափոխություն»-ից հետո՝ օրեցօր միայն աճում է: Այս մասին գրում է ֆոտոլրագրող Հայկ Կիսեբլյանը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ