14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

«Ոչ մի կերպ չեն «բարիշում» ազգայինի, ավանդականի հետ, պինդ խռով են». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեկ տարի առաջ, երբ հեղափոխական իշխանությունը չէր հասցրել իր ապազգային նկարագիրը բացահայտել, ԱԺ ամբիոնից դիմեցի «քայլող» իշխանությանը, պնդելով.

• Գիտությունը պետք է ազգային նկարագիր ունենա, ըստ այդմ՝ ազգային-հայրենասիրական դաստիարակության դոկտրինն անհրաժեշտություն է

• Հայագիտությունը պետք է լինի ռազմավարական ոլորտ

• Հայագիտական առարկաների դասավանդումը պետք է պարտադիր լինի

• Հայ եկեղեցու պատմությունը պարտադիր պետք է ներգրավվի դպրոցական առարկաների ցանկում

Այն ժամանակ կրթության «լուսապայծառ ճակատը» լղոզում էր այս հարցադրումների պատասխանները, թե դեռ կքննարկենք:

Այսօր «լայնամիտ» իշխանությունը «սակավամիտ» է որակում մեզ՝ բոլոր նրանց, ովքեր ազգայինի եւ հոգեւոր արժեքների համար պայքարում են: Իրենք ոչ մի կերպ չեն «բարիշում» ազգայինի, ավանդականի հետ, պինդ խռով են:

Փոխարենը տրանսգենդերիզմ են քարոզում ու պաշտպանում:

Հ.Գ. Ասողին լսող էր պետք, բայց դե լավ է ուշ, քան երբեք»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ