Երևանյան եկեղեցիների վրա հարձակվողներն Ադրբեջանի գործակալներ են
Երևանյան եկեղեցիների վրա հարձակվողներն Ադրբեջանի գործակալներ են
Նոյեմբերի 9-ին ԶԼՄ-ներից տեղեկացա, որ արտակարգ դեպքեր են տեղի ունեցել մայրաքաղաքում. խուլիգաններ՝ 57-ամյա Թամելա Արզումանյանը և նրա ամուսինը՝ Հովհաննես Թորոսյանը մուտք են գործել Երևանի “Սբ. Զորավոր”, “Սբ. Գրիգոր Լուսավորիչ” և “Սբ. Աննա” եկեղեցիներ, և պատարագի ժամանակ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հավատացյալների նկատմամբ, թքել են պատարագը մատուցող հոգևորականների վրա, գոռացել և քաշքշել եկեղեցում գտնվող հավատացյալներին…
Սույն տիկնոջ և նրա ամուսնու անուն-ազգանուններն ինձ շատ ծանոթ թվացին և կարճատև փնտրտուքից հետո պարզեցի, որ սրանք այն նույն տականքներն են, որոնք 2015 թ-ից սկսած զրաբված են հակահայկական քարոզով, իսկ 2016-17 թթ-ներին էլ աղերսում էին Ադրբեջանի կառավարությանը իրենց փրկել Հայաստանից և ապաստան տալ Ադրբեջանում…
2017 թ-ի հունվարին ազերիական գրեթե բոլոր ԶԼՄ-ները մեջբերում էին Թամելայի և նրա ամուսնու հակահայկական թեզերը` կապված Արցախի և հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ… Տիկինն իր հակապետական գործունեությունը թաքցնում էր հակաիշխանական քարոզի ներքո, որն ուղղակի խաբկանք է… Չի կարող Հայաստանի իշխանություններից դժգոհող ինչ-որ մեկն ապաստան խնդրել Ադրբեջանից, որը մեզ համարում է թշնամական երկիր և ժողովուրդ… Հայաստանի իշխանություններից դժգոհող անձը կարող է ապաստան խնդրել բոլոր երկրներում, բայց ո՛չ Ադրբեջանում… Թամելա Արզումանօղլուի հակաիշխանական և հատկապես հակահայկական հայտարարությունները պաշտոնական Բաքուն օգտագործում էր մեր դեմ՝ միջազգային հանրությանն ապացուցելու, որ հայերին Արցախը պետք չէ, որ Ադրբեջանում հայերն իրենց անվտանգ և հարմարավետ են զգում…
Հիշեցնեմ, որ Թամելա Արզումանյան “պրոյեկտն” իր հակահայկական վայրահաչությամբ բավական ակտիվացավ այն ժամանակ, երբ պաշտոնական Բաքուն կյանքի էր կոչում, այսպես կոչված “Հայ-ադրբեջանական խաղաղության պլատֆորմ” ծրագիրը, որի մեջ ընդգրկվել էին ՀՀ մի քանի մարգինալ քաղաքացիներ, ովքեր գումարի դիմաց մեծ հաճույքով համագործակցում էին ադրբեջանական գաղտնի ծառայությունների և ԱԳՆ-ի հետ՝ էլ ավելի սաստկացնելով հակահայ քարոզչությունը…
Ու հիմա, այս ազգադավ տականք Թամելա կոչեցյալը, ով աղերսում էր Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևին իրեն տանել իր մանկության՝ Մինգեչևիր քաղաք, իր ոչ պակաս ստոր ամուսնու և դստեր հետ հարձակվում են Հայ Առաքելական Եկեղեցու վրա և այդ ամենը փորձում են ներկայացնել որպես կաթողիկոսի դեմ բողոքի ակցիաներ… Իրականում, այս ամենի հետևում ավելի վտանգավոր ուժեր և կառույցներ են կանգնած, որոնց գլխավոր նպատակն է քանդել ՀԱԵ-ին…
Չեմ զարմանա, եթե պարզվի, որ այս հակաեկեղեցական և հակապետական ակցիաները ևս հովանավորվում և ֆինանսավորվում են պաշտոնական Բաքվի կողմից… Հիշեցնեմ նաև, որ այս տիկնոջը մեծ հաճույքով հարթակ են տալիս ադրբեջանական հայալեզու բոլոր կայքերը և վերջին անգամ այս ստորը հարցազրույց է տվել armenia.az կայքին սույն թվականի մարտի 7-ին և կրկին հանդես եկել հակահայկական և հակապետական կոչերով…
Հ.Գ. Հետաքրքիր է` Հայաստանի գործող իշխանությունների` դիտորդի կարգավիճակով այս ամենին վերաբերվելու փաստը… Այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանի գործակալ, խուլիգան Թամելայի և նրա ընտանիքի հակաեկեղեցական գործողությունները դուր են գալիս պարոն Փաշինյանի կառավարությանը…
Գագիկ Համբարյան