24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Շնորհավոր 700 հազար դոլարանոց ձեր Նոր տարին, հարգարժան հպարտ պողոսներ

ՀՀ կառավարությունն ու Երևանի քաղաքապետարանը երեկ որոշել են, որ «կարգին» Հայկոն շուրջ 700 հազար դոլարով Նոր տարի պետք է անի Երևանում։ Ընդ որում, ամանորյա միջոցառումների կազմակերպումը պետք է իրականացնի 1 անձից գնման սկզբունքով, այսինքն՝ առանց մրցույթի։ Եվ որպեսզի հարգարժան պողոսները հանկարծ զոռ չտան երևակայությանն ու չմտածեն, թե սա շատ ուղղակի կոռուպցիոն ռիսկ կարող է պարունակել իր մեջ, կառավարությունը շտապել է նաև հայտարարել, որ դա ուղղակի գնման առանձնահատկություն է, ոչ ավելին ․․․ իսկը պողոսների համար նախատեսված արդարացում։

Մինչդեռ բանական ցանկացած մարդու մոտ տրամաբանական հարց կառաջանա, թե ինչու՞ պետք է 700 հազար դոլար գնահատվող գնումը կատարվի առանց տենդերի, երբ շատ հնարավոր է, որ նախատեսվող միջոցառումների կազմակերպման և իրականացման համար բաց և թափանցիկ մրցույթի արդյունքում առաջարկվեր շատ ավելի նվազ արժեքով ծառայություն, քան նախատեսել են կառավարությունն ու Երևանի քաղաքապետարանը միասին վերցրած։

Դիցուք ինչ-որ կազմակերպություն նախատեսվող ծավալով միջոցառումների կազմակերպման համար գուցե կներկայացներ, ասենք՝ 200 հազար դոլարին համարժեք դրամի հայտ։ Եվ, ընդհանրապես, ո՞վ է որոշել, որ հոգսաշատ մեր երկրի ոչ պակաս հոգսառատ մայրաքաղաքում հրատապ անհրաժեշտություն է 700 հազար դոլարանոց ամանորյա միջոցառումների կազմակերպումը, այլ ոչ թե ասենք բավարարվել դրանից 10 անգամ պակաս գումարով միջոցառումներ կազմակերպելով՝ մնացած մասն ուղղելով շատ ավելի կարևոր խնդիրների թեկուզ որոշակի մասի լուծմանը։

Օրինակ՝ հենց նույն վերելակների փոխարինմանը, որը հենց «կարգին» Հայկոյի նախընտրական խոստումներից էր, որի ուղղությամբ այդպես էլ ոչ մի քայլ չի ձեռնարկվում։ Եվ, ինչպես արդեն ակնհայտ երևում է, չի էլ ձեռնարկվելու, քանի որ ինչպես ժամանակը ցույց տվեց, քայլիստների առաքելությունը խոստումներ տալն ու չկատարելն է, եղածը քանդելն ու ավիրելն է, հարկատուների հաշվին գոյացող բյուջեն աննպատակ, սեփական հաճույքների և անիմաստ ճոխությունների համար ծախսելն ու փոշիացնելն է։ Եվ այս ամենն անում են նրանք, ովքեր նախկինում քննադատում էին անգամ անքննադատելին․․․

Թեև պետք էլ չէ զարմանալ, քանի որ նրանց այս աստիճան լկտիանալուն նպաստողը եղել են հենց այն պողոսները, որոնք նախորդ տարի ոչ միայն չքննադատեցին, այլև ողջունեցին հենց նույն «կարգին» Հայկոյի գերթանկարժեք՝ 200 հազար դոլար արժողությամբ, տոնածառի էլի մեկ անձից գնումը, նույն սկզբունքով «կամազների» գնումն ու էլի բազում կամայականություններ։ Արդյունքում պողոսներն այսօր ունեն այն, որ հենց իրենց երես տվածները նստում ու որոշում են, որ հենց 700 հազար դոլար պե՛տք է ծախսեն Երևանում Նոր տարվա միջոցառումներ կազմակերպելու համար ու նաև, թե ովքեր և ինչպես պետք է ծախսեն հարկատուների այդ գումարները՝ լկտիաբար թքած ունենալով և՛ օրենքների, և՛ խոստումների, եւ իրականության վրա։

Դե ինչ, շնորհավո՛ր ձեր 700 հազար դոլարանոց Ամանորը, հարգելի հպարտ պողոսներ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ