Լենա Նազարյանը չի կարողանում
2019թ-ի նոյեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 17 հոդված, որոնցից 2-ը եղել է բացասական, 15-ը՝ չեզոք։
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը չի կարողանում լրատվական դաշտում դրական իմիջ ձևավորել, առհասարակ, լրատվականները նրան քիչ են անդրադառնում։Հրապարակումներից մեկն անդրադառնում է իշխանությունների զավեշտալի արտահայտություններին և առաջարկում զավեշտալի ասույթների գիրք հրապարակել։ Դրանց շարքում է Լենա Նազարյանի հայտարարությունը․ «Կանայք երեխաներ ունենալու առանձնահատկություն ունեն»։
«Հայկական առողջապահական ազգային խորհրդի» նախագահ Գևորգ Գրիգորյանը խոսել է կոռուպցիոն ռիսկերի մասին։ Նա նշել է, որ կոռուպցիոն հնարավոր ռիսկերի վերբերյալ դիտարկումները ներկայացրել են ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին, պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանին, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիանա Ղալթախչյանին: Պատասխանել է միայն Հերիքնազ Տիգրանյանը