04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ուզո՞ւմ եք իմանալ քրիստոնյա եք, թե ոչ: Կարդացեք 9 Երանիները

Քրիստոսի 9 Երանիները կամ ձեզ կկտրեն այս աշխարհից, կամ կվանեն Քրիստոսից: Ուզո՞ւմ եք իմանալ Քրիստոնյա եք, թե ոչ: Կարդացեք 9 Երանիները (Մթ. 5:3-12) ու ձեր սրտում անկեղ հարցրեք դուք համաձա՞յն եք, թե՞ ոչ: Այստեղ հնարավոր են 3 պատասխան: 1. Այո Տեր, ես ընդունում եմ քեզ հետևելու այս ճանապարհը: 2. Ոչ, սա իմ համար չի հետևաբար ես Քրիստոսի հետևորդ չեմ: 3. Տեր, ես հասկանում եմ որ սա երանելի վիճակ է, բայց դեռ սիրտս ընդդիմանում է: Օգնիր ինձ ու ողորմյա:

1 – Երանի՜ հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը։
2 – Երանի՜ սգաւորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարուեն։
3 – Երանի՜ հեզերին, որովհետեւ նրանք երկիրը պիտի ժառանգեն։
4 – Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարաւն ունեն արդարութեան, որովհետեւ նրանք պիտի յագենան։
5 – Երանի՜ ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմութիւն պիտի գտնեն։
6 – Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն։
7 – Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն։
8 – Երանի՜ նրանց, որ հալածւում են արդարութեան համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը։
9 – Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խօսք՝ սուտ ասեն։ Ցնծացէ՛ք եւ ուրախացէ՛ք, որովհետեւ երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպէս հալածեցին մարգարէներին, որոնք ձեզնից առաջ են եղել։
(Մտ 5:3-12)

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ