24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նահապետ Գեւորգյանի որդուն քավորություն կանի աները.Հայացք

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին ` Արտակ Գեորգյանը, տարիներ առաջ աշխատում էր դատախազությունում` որպես քննիչ: “Հայացք”-ի հավաստմամբ` Արտակը սեփական դիմումի համաձայն “հեռացվել” է աշխատանքից: Պատճառը անօրինական զենք-զինամթերքի հայտնաբերումն էր նքա մեքենայից: Շատերը զարմացած են, թե ինչպես են իրավապահները համարձակվել կալանավորել Արտակին հուլիսի 17-ի հայտնի դեպքի առիթով:

Չէ՞ որ նրա ամենակարող հայրը հեշտությամբ կարող էր “ջրել” գործը: Թերթի աղբյուրի վկայությամբ` այս անգամ Արտակին “քավորություն” անելու պարտականությունն իր վրա է վերցրել աները` դատախազ Սամվել Մկրտչյանը: Ըստ լուրերի` նա իր խնամի Նահապետին խոստացել է գործը տեղում “լուծելուց” առաջ Արտակին կալանքից ազատել գրավի դիմաց: Բայց, երեւի, “շուխուրը” մեծ էր, եւ որոշումը մի քանի օքով հետաձգվել է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ