16 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

«Մարտի են գնում երիտասարդները». Մարգարիտ Եսայան

ԱԺ  ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մարտի են գնում երիտասարդները

Հիացած եմ մեր այսօրվա երիտասարդներով, անկուսակցական, դաշնակցական, հանրապետական, այլ կուսակցությունների, բոլոր էն ջահելներով, որ էս օրերին գրագետ, խելացի, քաղաքականապես հասուն, հայասեր ու հայաստանասեր, մեր խոսքի, լեզվի, եկեղեցու եւ համամարդկային արժեքների պահպանման համար մարտի են կանգնել, սկզբունքային, գրագետ, սիրուն եւ շատ լավ դաստիարակություն ստացած այս երիտասարդներով։

Այո, դուք եք մեր երկրի աղը, համն ու հոտը, դուք եք ներկան ու ապագան, տղաներ եւ աղջիկներ ջան, պատրաստ եմ կանգնել ձեր կողքին, ձեզնից յուրաքանչյուրի հետ ես կգնամ մարտի, դուք եք ճիշտը եւ մեծագույն հիացմունքս ու հարգանքս ՝ ձեզ․․․․

Համբուրում եմ յուրաքանչյուրիդ ճակատը եւ օրհնում…»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ